News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոսում է հայերին Հայաստան բերելու մասին, բայց դրա համար պետք են տնտեսական հնարավորություններ, որպեսզի մարդիկ վերադառնան, բնակարաններ գնեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հավելելով, որ ինքը եւս ուզում է բնակարան գնել այստեղ:

«Մյուս կողմից պետք է ողջամիտ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չափից դուրս բարձր գներով բնակարաններ չլինեն: Անցյալ տարի, երբ կնոջս հետ էի, բնակարան մի քիչ նայել եմ: Չկարողացանք այն ժամանակ բնակարան գտնել, հիմա էլ եմ որոնումների մեջ եւ հույս ունեմ, որ ինչ-որ բան կգտնեմ»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե հիմա որտեղ է ապրում, Սերժ Թանկյանը ծիծաղելով պատասխանեց. «Ես հո գիժ չեմ, որ ասեմ, թե որտեղ եմ ապրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ