News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Այս մասին հայտնում է Կառավարությունը։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. զարգացման ռազմավարության և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու առաջնահերթությունները:

Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի երկրի համագործակցության շրջանակը և նախատեսվող նոր ծրագրերի ուղղությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոկտեմբերին կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի աշնանային հանդիպումներին, որոնց մասնակցելու է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ