News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանում աշխատանքն ավարտեց WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այն համարվում է IT ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը: Հոկտեմբերի 6-ին մեկնարկած համաժողովին մասնակցեցին ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ (ֆոտոռեպորտաժ):

Համաժողովի շրջանակում ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարքը, ինչպես նաեւ VaynerX-ի եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ռոք երաժշիտ Սերժ Թանկյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շինը, IT  ոլորտի այլ հեղինակավոր փորձագետներ:

Բացի այդ, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեցին Highconnect համահայկական թվային հարթակի ստեղծման մասին, որը կմիավորի աշխարհի բոլոր հայերին:

Փակման արարողությանը համաժողովի 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվեցին մրցումային փուլեր, ընտրվեցին լավագույն ստարտափերը, որոնք հայկական ՏՏ կազմկոմիտեի անունից ստացան «Armenian Tech Community Prize» մրցանակը: Հաղթողները, որոնք զբաղեցրին առաջին եւ երկրորդ տեղերը, ստացան մրցանակներ՝ 25 000 եւ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:

Այսպիսով, ստարտափը հաղթած թիմերն են՝  

GeBe Cert - 10,000 դոլար

ForgeFiction - 25,000 դոլար

Virtlo - 10,000 դոլար

Embry Tech - 25,000 դոլար

Viciniti - 10,000 դոլար

Krisp -  25,000 դոլար

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանտը ամփոփիչ խոսքում երախտագիտություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին: «Մենք տուն կվերադառնանք, սակայն ընդմիշտ կպահենք մեր սրտերում այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին»,- նշեց Պոիզանտը:

 WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն էլ նշեց, որ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, հայկական տեխնոլոգիական միությանն ու միջոցառմանը մասնակցած կամավորներին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ամփոփելով համաժողովի արդյունքներն, կարծիք հայտնեց, որ միջոցառումը հիանալի է անցել, եւ հավելեց, որ մեր երկրին ավելի շատ նման մասշտաբային իրադարձություններ են անհրաժեշտ:  

Հիշեցնենք՝ համաժողովի բացումը նշանավորվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ երաժիշտներն արհեստական ինտելեկտով գրված երաժշտություն կատարեցին: Համերգով հանդես եկավ նաեւ «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

NEWS.am գործակալությունը WCIT 2019-ի պաշտոնական մեդիագործընկերն էր: Մենք, համագործակցելով հայտնի լրագրող Հենրի Ասլանյանի հետ, ներկայացրինք համաժողովի մասնակիցների հետ էքսկլյուզիվ հարցազրույցներ:

Նշենք, որ WCIT 2019-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ