News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ կոչ է արել Անկարային դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ դա սպառնում է «մարդասիրական հետագա աղետով եւ մարդկանց տեղափոխմամբ»,- հայտնում է AP-ը։

Արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, թե «մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում»։ Նրա խոսքերով, Թուրքիայի գործողությունները կարող են էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը եւ ամրապնդել ԻՊ-ին։

Մաասը նշել է, որ Սիրիան ութ տարվա պատերազմից հետո կայունացման կարիք ունի եւ առաջին քայլը պետք է լինի առաջիկայում սահմանադրական հանձնաժողովի գումարումը։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել իր հարձակումը եւ անվտանգության ոլորտում խաղաղ ճանապարհով պաշտպանել իր շահերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ