News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնում, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Պոմպեոն հիշեցրել է, որ ապրիլին ՄՔԴ-ը մերժել էր մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների հետաքննությունը, որոնք ենթադրաբար կատարվել են Աֆղանստանի տարածքում։ Որոշ մեղադրանքներ վերաբերում էին ամերիկյան զինծառայողներին։ Արդյունքում ՄՔԴ-ի դատախազը խնդրել էր դատավորներին թույլ տալ բողոքարկել այդ որոշման որոշ դրույթներ, եւ սեպտեմբերի 17-ին դատարանը մասամբ բավարարել էր դատախազի մջնորդությունը։ Անցյալ շաբաթ դատախազությունը հայց էր ներկայացրել ապրիլյան որոշումը բողոքարկելու վերաբերյալ։ Սակայն այն դեռ ուժի մեջ է մնում։

Ինչպես հայտարարել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները նախկինի պես հաստատակամորեն մտադիր են իրենց զինծառայողներին պաշտպանել հետաքննություն բեմադրելու «ոչ խելամիտ» փորձերից։ «Դատավորները ճիշտ էին, երբ ապրիլի 12-ին մերժել էին ամերիկյան զինծառայողների հանդեպ հետաքննություն անցկացնելու դատախազի վրդովեցուցիչ հայցը, եւ մեր տեսակետից՝ բողոքարկման գործընթացն անիմաստ է։ ԱՄՆ-ը ՄՔԴ Հռոմեական կարգավիճակի անդամ չէ եւ հետեւաբար ոչ երկիմաստորեն առարկում է ՄՔԴ իրավասությունները ամերիկյան զինվորականների վրա տարածելու փորձերի դեմ»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ։

Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկացած անհրաժեշտ միջոցառումները կկիրառի իր ինքնիշխանությունը եւ իր զինվորականներին ՄՔԴ-ի անարդար հետապնդումներից պաշտպանելու համար։

Մարտի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր ՄՔԴ-ի այն աշխատակիցներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, որոնք պատասխանատվություն են կրում ամերիկյան կամ դաշնակից զինծառայողների հանդեպ հետաքննության համար։ «Մենք կպահպանենք զգոնությունը այդ քաղաքականության կիրառման համար»,- նախազգուշացրել է Պոմպեոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ