News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Libra կրիպտոարժույթի թողարկման ծրագրերի հետ կապված, ցուցմունք կտա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հաղորդում է AFP-ն։

Պալատի ֆինանսական ծառայությունների հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ Ցուկերբերգը միակ վկան կլինի «Facebook-ը եւ նրա ազդեցությունը ֆինանսական ծառայությունների ոլորտի եւ բնակարանաշինության վրա» թեմայով լսումներում։

Ավելի վաղ այս տարի թվային փողերի հետ աշխատանքները գլխավորող Facebook-ի տնօրեն Դեւիդ Մարկուսը, ելույթ ունենալով Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում, հայտարարել էր, որ կրիպտոարժույթը չի թողարկվի առանց կարագավորող մարմինների թույլտվության։

Մարկուսը եւ Facebook-ի այլ ղեկավարներ պնդում են, որ նոր թվային փողը կարող է նպաստել գլոբալ դրամական փոխանցումների ծախսերի նվազեցմանը եւ օգնել նրանց, ովքեր չունեն հասանելիություն բանկային համակարգին։

Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Լե Մաերը նախազգուշացրել է, որ ներկա պայմաններում Libra-ն վտանգ է ներկայացնում կառավարությունների «դրամական ինքնավարությանը» եւ չի կարող գործարկվել Եվրոպայում։

Անցած շաբաթ թվային վճարումներով զբաղվող PayPal ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Libra-ի գործարկման առաջխաղացմամբ զբաղվող ընկերությունների եւ կազմակերպությունների դաշինքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ