News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը չի աջակցում Սիրիայի վրա Թուրքիայի ռազմական հարձակումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գոծողությունն անվանելով «վատ գաղափար», հաղորդում է AP-ը։  

Թրամփի գրավոր հայտարարությունը հրապարակվել է «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ին օգնած Սիրիայի քուրդ գրոհայինների դեմ Թուրքիայի սկսած հարձակումն սկսվելուց մի քանի ժամ հետո։

«Միացյալ Նահանգները չի աջակցում այդ հարձակմանը եւ Թուրքիային հասկացրել է, որ այդ գործողությունը վատ գաղափար է»,- ասել է Թրամփը, ավելացնելով, որ այդ շրջանում չկան ամերիկյան զինվորներ։

«Քաղաքական ասպարեզում իմ հայտնվելու առաջին օրվանից ես հասկացրել եմ, որ չեմ ուզում վարել այդ անվերջ, անիմաստ պատերազմները, մանավանդ նրանք, որոնք Միացյալ Նահանգներին օգուտ չեն բերում։ Թուրքիան պարտավորվել է պաշտպանել խաղաղ բնակչությանը, պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաներին եւ թույլ չտալ հումանիտար ճգնաժամ։ Եվ մենք նրան կստիպենք հավատարիմ մնալ այդ խոստումներին»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը ուշադիր կհետեւի իրավիճակին։

Ավելի վաղ Թրամփը վրդովմունք էր հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար իրեն ուղղված խիստ քննադատությունների կապակցությամբ՝ պնդելով, որ ինքը կենտրոնացած է «Մեծ պատկերի» վրա, որն իր մեջ չի ներառում ԱՄՆ-ի մասնակցությունը «հիմար անվերջ պատերազմներին» Մերձավոր Արեւելքում։

«Տարբեր խմբերի միջեւ պայքար, որը շարունակվում է արդեն հարյուր տարի։ ԱՄՆ-ը երբեք չպետք է լիներ Մերձավոր Արեւելքում»,- իր թվիթներից մեկում գրել է Թրամփը՝ հավելելով․ «Տխմար անվերջ պատերազմները մեզ համար ավարտվում են»։

Թրամփի խոսքերը հակասում են ռազմավարական կարեւոր տարածաշրջանում հազարավոր ամերիկյան զինվորականներ պահելու ԱՄՆ-ի վաղեմի քաղաքականությանը, եւ նրա որոշումը դատապարտում են նույնիսկ որոշ դաշնակից-հանրապետականներ։

Սենատոր Լինդսի Գրեմը, խստացնելով իր քննադատությունը, Fox & Friends-ին ասել է, որ «եթե Թրամփն անի դա, ապա դա կլինի նրա նախագահության ընթացքում ամենամեծ սխալը»։

Իր թվիթներում Գրեմը կոչ է արել աղոթել «քրդական դաշնակիցների համար, որոնցից անողոքաբար հրաժարվել է Թրամփի վարչակազմը»։ «Այս քայլը ապահովում է ԻԳԻԼ-ի վերածնունդը»,- ասել է նա։ Նա նաեւ հավելել է, որ կգլխավորի Կոնգրեսի ջանքերը, որպեսզի ստիպեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեծ հատուցում տալ»։

Թրամփի մեկ այլ դաշնակից, Ներկայացուցիչների պալատի անդամ Լիզ Չեյնին՝ Վայոմինգից, հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է թուրքական ներխուժումը։ «Հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է Թրամփը «թողնում Ամերիկայի դաշնակիցներին սպանդի ենթարկեն եւ հնարավորություն տալիս վերադարձնել ԻԳԻԼ-ին»,- գրել է նա Twitter-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ