News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են եւ միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ, եւ վերջին շրջանում աշխատում են ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որն աննախադեպ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարելու մեծ սեր ունի։

168.am-ը փորձեց իր աղբյուրների միջոցով պարզել, թե ՊԵԿ որ բարձրաստիճան պաշտոնյայի մասին է խոսքը։ Ըստ մեր աղբյուրների՝ այդ պաշտոնյան ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է։

168.am-ը կապ հաստատեց Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա նախ զարմացավ, թե որտեղի՞ց ենք նման տեղեկություն ստացել, ապա թե՝

«Այդ աղբյուրը ձեզ որտեղի՞ց, բացառում եմ նման բան։ Ես արդեն հոգնել եմ այդ բոլոր ասածները հերքելով, ինչ ասես իմ մասին ասում են»։

Դիտարկմանը, որ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը հեռախոսով շատ մեծ գումարների օնլայն խաղադրույքներ է կատարում՝ հեռախոսի միջոցով, իսկ ՊԵԿ վերնախավում նրան գիտեն՝ որպես հայտնի խաղամոլ, Մաշադյանը պատասխանեց.

«Հերքում եմ այդ լուրերը, ով իմ անունը մատնանշել է՝  գլուխը պատովն է տվել, կրկնում եմ՝ իմ մասին այդ տեղեկությունները հերքում եմ»։

Մենք, իհարկե, հնարավորություն չունեցանք այլ հարցեր նրան ուղղելու, քանի որ այս սեղմ պատասխաններից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը։

Ինչեւէ, ըստ մեր տեղեկությունների՝ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ-ում ընկալվում է՝ որպես «գորշ  կարդինալ»։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է: Իհարկե, Մաշադյանին վերանշանակելուց հետո Աննա Հակոբյանն ասել էր, իբրեւ թե իր ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ Ռաֆիկ Մաշադյանը ծանոթ չեն եղել:

«Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- ասել էր Հակոբյանը՝ անդրադառնալով իր ազգականի՝ ՊԵԿ-ում բարձր պաշտոնի նշանակվելու փաստին։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապով էր պայմանավորված Մաշադյանի վերանշանակումը հեղափոխությունից հետո։

Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։

«Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։

Հիշեցնենք, որ Ռ. Մաշադյանը՝ ի թիվս այլ պաշտոնյաների, աշխատավարձից բացի, հսկայական պարգեւավճարներ է ստանում. օրինակ՝ միայն 2018թ. դեկտեմբերին նա ստացել էր 9 մլն 60 000 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ