News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին:

Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը:

Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել  Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց  երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:

Ինչևէ, Ծաղկաձորում եւ Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված  է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ:
Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք  ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, եւ ինչու ոստիկանության կայքում որևէ  ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը:

Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան»․ ոստիկանության գործողությունները գնալով ավելի են շեղվում օրենքի գերակայության սկզբունքից
Պատգամավորի խոսքով՝ ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել հասարակական կարգը եւ ապահովել օրենքի գերակայությունը․․․
«Ժողովուրդ». Ուշագրավ իրավիճակ Տոնոյանի կալանքի երկարացնելու մասով դատաքննության ժամանակ
Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի...
«Հրապարակ». Քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում
Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգեւավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, եւ նոյեմբերի...
«Ժողովուրդ». Իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից
Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ...
«Փաստ». Քաղաքապետն ու մարզպետը մեղադրել են միմյանց
Մամիկոն Ասլանյանը եթերում նույնիսկ թվարկել է անուններ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոչ միայն այս բանավեճից, այլև բակային հանդիպումներից հետո Արամ Խաչատրյանի հաղթելու շանսերը էլ ավելի են փոքրացել...
«Ժողովուրդ». Հայաստանը հետ քայլ է կատարել նախկին հայտարարություններից
Նույնը նաեւ ապաշրջափակման գործընթացի հետ կապված են ասել: Բայց դատելով Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի ու արտաքին...