News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
487.62
EUR
570.03
RUB
6.14
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայում գործողության համար, հակառակի մասին պնդումները ճշմարտացի չեն: Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Դա սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել,- շեշտել է Պոմպեոն: - Հիշեք մեր առաջադրանքը [Սիրիայում]: Մենք եկել ենք վայր, որտեղ մարդկանց սպանում էին, այրում, վանդակների մեջ պահում: Նախագահը սկսեց խալիֆաթի ջախջախման արշավանք, եւ դրան հասանք»: Խոսելով զորքերը դուրս բերելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար: 

«Մենք կշարունակենք մեր քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից»,- շեշտել է նա: Միաժամանակ, Պոմպեոն չի կարծում, որ Թուրքիայի գործողության գոտուց զորքերի դուրսբերումը կհանգեցնի  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնմանը:

«Ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»,- ասել է Պոմպեոն՝ մեկնաբանելով ամերիկացի օրենսդիրների համապատասխան հայտարարությունները: - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հասկանում է սպառնալիքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Hill. Թուրքիայի ռիսկային արկածախնդրությունը կարող է սպառնալ ոչ միայն Մերձավոր Արեւելքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Մերձավոր Արեւելքում հաջողության հասնելու գաղտնիքը իդեալական մահմեդական հասարակությունը պատկերող սերիալների արտահանումն էր...
ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական ներկայությունը մեծացրել է ռուսական զինվորական ուժերի հետ բախումներից հետո․ լրատվամիջոց
Միացյալ Նահանգները Սիրիայում որեւէ պետության հետ կոնֆլիկտ չի փնտրում, բայց անհրաժեշտության դեպքում կոալիցիայի ուժերին կպաշտպանի․․․
Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվել են տեսական և գործնական դասընթացներ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա…
Սիրիայում հայ սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք
Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1856 տեղաբնակի...
Երեք ռուս զինվորական է տուժել Սիրիայում շարասյան պայթեցման ժամանակ
Տուժել են նաեւ թուրքական զրահամեքենայի անձնակազմի անդամները…
Գերմանիայի կառավարությունը ոչ լեգիտիմ է անվանել Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք
Ամենաշատ