News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց Տրդատ Սարգսյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:

Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:

Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել:

Մարզպետն այնուամենանիվ հայտարարել էր, որ ինքը վայր կդնի իր լիազորությունները կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել