News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սա արդեն թվով երրորդ նման որոշումն է, որ գործողության ժամկետի առումով հետ ենք գնում եւ հասել ենք արդեն 1998 թվականին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայացրած որոշմանը, ըստ որի նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Խոսքը հազար դրամների հիմնադրամի մասին է:

Իր հերթին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ հունվարի 1-ից այդ ընտանիքները կստանան ամսական 300 հազար դրամ փոխհատուցում, ինչպես մնացած բոլորը, ում վրա տարածվում է այս կարգավորումը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Երբ մենք սկսեցինք այս հետ գնալու գործընթացը, ամեն անգամ հասկանալի պատճառներով ինչ-որ կետի վրա կանգնում ենք եւ ցավոք սրտի մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում: Համոզված եմ, որ դա ժամանակավոր է: Իմ կոչն է ըմբռնումով մոտենալ, որ մենք այս 1,5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել: Սա բավականին բարդ աշխատանքային պրոցես է, որ այդ որոշումներն իրականություն դառնալ: Հաշվարկները շարունակվում են եւ մեր գերնպատակն է այս գործընթացը հետ տանել մինչեւ Հայաստանի անկախության մեկնարկը: Խնդրում եմ մեր հայրենակիցներից համբերություն, որ առավել հանդարտ պայմաններում կարողանանք այս աշխատանքը կատարել:

Հունվարի 1-ից նախատեսվում է փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ