News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի օրինական մտահոգությունները Սիրիայի հետ սահմանի վիճակի հետ կապված պետք է լուծվեին առկա պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Սիրիայի ճգնաժամի ամենասկզբից մշտապես ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասկանում ենք սեփական սահմանների վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը։ Միաժամանակ մենք ամեն կերպ ընդգծել ենք այդ մտահոգությունները Դամասկոսի եւ Անկարայի միջեւ առկա պայմանավորվածությունների՝ 1998-ի այսպես կոչված Ադանայի համաձայնագրի շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը։ Ցավոք, այդ համաձայնագրի արդյունավետ իրականացումը, որը ենթադրում էր Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին ահաբեկչական ակցիաների կասեցմանն ուղղված ջանքեր, դժվարացավ Եփրատի արեւելյան ափին ամերիկացիների եւ նրանց գլխավորած կոալիցիայի գործողություններով»,- ասաց նա։

«Մենք երկար տարիներ զգուշացնում ենք այդ փորձարկման ծայրահեղ վտանգավորության մասին, որն ամերիկացիներն այնտեղ իրականացնում են՝ փորձելով ամեն կերպ քրդերին հակադրել արաբական ցեղերին։ Մենք զգուշացրել ենք քրդական խաղաթղթի խաղարկումից, որովհետեւ դա շատ վատ կարող է ավարտվել, ինչի մասին մեզ զգուշացրել են նաեւ մեր գործընկերները տարածաշրջանի այլ երկրներից, որոնցում կան քրդական մեծ համայնքներ»,- ավելացրել է նախարարը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Ռուսաստանը մտադիր է օժանդակել Դամասկոսի եւ Անկարայի, ինչպես նաեւ սիրիական իշխանությունների եւ քրդական կազմակերպությունների միջեւ երկխոսությանը։

«Այժմ մենք փորձելու ենք հասնել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ երկխոսություն սկսելուն։ Մենք հիմքեր ունենք կարծելու, որ դա երկու կողմերի շահերից է բխում։ Միաժամանակ, կփորձենք պայմանավորվել այն մասին, որ, այնուամենայնիվ, շփումներ հաստատվեն Դամասկոսի եւ քրդական կազմակերպությունների միջեւ, որոնք մերժում են ծայրահեղականությունը եւ գործունեության ահաբեկչական մեթոդները»,- ասաց նա։

«Մենք լսել ենք թե՛ ՍԱՀ պաշտոնական ներկայացուցիչների, թե՛ քրդական կազմակերպությունների ներկայացուցիչների շահագրգռության մասին, որպեսզի Ռուսաստանն օգտագործի իր լավ հարաբերություններն այս գործընթացի բոլոր կողմերի հետ՝ նման խոսակցություն սկսելուն օժանդակելու հարցում։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- ավելացրել է նախարարը։

Նախարարը նաեւ նշել է, որ Մոսկվան եւ Անկարան մշտական շփման մեջ են, այդ թվում ռազմական մակարդակով, Սիրիայում Թուրքիայի գործողության առումով։

«Ինչպես գիտեք, նախագահ (Թայիփ) Էրդողանը զանգահարել է նախագահ (Վլադիմիր) Պուտինին, մինչ այդ ինձ զանգահարել էր Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Մենք դեկոնֆլիկտինգի խողովակ ունենք, կանոնավոր կապի խողովակ, մեր զինվորականները մշտական շփման մեջ են միմյանց հետ։ Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի, առաջին հերթին Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի հիման վրա»,- ասել է նա։

Հոկտեմբերի 9-ին  Անկարան հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում սկսում է «Խաղաղության աղբյուր» նոր ռազմական գործողությունը։ Նպատակն այնտեղ բուֆերային գոտի ստեղծելն է, որտեղ, ըստ Անկարայի, կկարողանան Թուրքիայից վերադառնալ սիրիացի փախստականները։ ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը գործողությունն անվանել է ագրեսիա, համաշխարհային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան պահանջել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ