News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների ԱԳՆ խորհրդի ղեկավարների հանդիպման մասնակիցներն ընդունել են փաստաթղթեր ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի կանխման մասին։ Այս մասին հինգշաբթի ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳՆԽ նիստի արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ընդունվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության ռազմավարության նախագիծ, ռազմական փոխգործակցության ամրապնդման փաստաթղթեր, ներառյալ հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանում եւ կապի համատեղ համակարգեր ձեւավորելու մասին»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ  ռուսական կողմի առաջարկով ընդունվել է նախարարների հայտարարությունը տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման մասին, ինչը ԱՊՀ ԱԳՆԽ-ի համար նոր փաստաթուղթ է։ «Այս ոլորտում կուտակվում են բավականաչափ տագնապալի նշաններ, որ որոշ պետություններ, այնուամենայնիվ, նման պլաններ ունեն,- նշել է նախարարը։- Շատ կարեւոր է ուշադրություն գրավել դրանց հանդեպ եւ ապահովել աշխատանք բանակցային հարթակներում, որպեսզի համաձայնեցվեն տիեզերքում զենք չտեղակայելու պայմանները։

ԱՊՀ ԱԳՆԽ նիստը եւ ԱՊՀ ղեկավարների խորհուրդը գումարվել են Աշգաբադում, քանի որ Թուրքմենստանն այս տարի զբաղեցնում է կազմակերպության նախագահի պատոնը։ Մոսկվայում քանիցս ընդգծել են. չնայած հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն միավորումների, նախ եւ առաջ ԵՏՄ-ի  ի հայտ գալուն, ԱՊՀ-ն է մնում համագործակցության ակտուալ ձեւաչափը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել