News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչական դատարանում՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 10–ին  շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր Լեւոն Սարգսյանն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործով նախնական դատական նիստը։

Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել  2019 թ. ապրիլի 9–ի իր նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» համապատասխան որոշումը։

Նշենք, որ 2019թ. ապրիլի  9–ին հանձնաժողովն ընդունել է որոշում Լյովա Սարգսյանի նկատմամբ  նախազգուշացում  վարչական տույժ կիրառելու մասին՝ կապված  իր կողմից 2018թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար։ Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը սակայն համարում է, որ մինչեւ նկատողություն հայտարարելը իր Լեւոն Սարգսյանին զրկել են արտահայտվելու իրավունքից։

Միհրան Պողոսյանն այօրվա նիստում հայտարարեց, որ հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը, ինչը չի արել թե՛ վարչական վարույթը սկսելու, թե՛ վարչական տույժ նշանակելու ընթացքում։

 Պողոսյանի խոսքով՝  հանձնաժողովը չի տեղեկացրել իր վստահորդին եւ նրան  հնարավորություն չի տվել արտահայտել իր կարծիքը վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ։

 Այսպիսով ըստ Պողոսյանի՝  հանձնաժողովի կողմից կայացված տվյալ վարչական ակտը անվավեր է, քանի որ կայացվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի պնդմամբ, սակայն իրենք ձեռնարկել են հնարավոր բոլոր իրավական միջոցները անձի պատշաճ ծանուցումն ապահովելու համար։

Այսպիսով այսօրվա նախնական դատական նիստն ավարտվեց։  Այս գործով  դատաքննությունը կկայանա դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ։ Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները։

Իսկ վերջերս էլ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում  Լեւոն Սարգսյանը որպես մեղադրյալ էր  ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը)։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ նրա նկատմամբ կրկնակի կալանավորման որոշում կայացվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացիներին Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին…
Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին
Բեռնատարի վարորդը, Գորիս քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, անտեսելով լուսացույցի արգելող և ճանապարհային նշանները…
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր...
Երեւան-Մեղրի ճանապարհին խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված «ԶԻԼ»-ը մոտ 70 մետր գլորվել է ձորը
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա...
Ազատության պողոտայում BMW-ն հայտնվել է պատի և ծառի արանքում, ապա բռնկվել. վարորդը այրվածքներ է ստացել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ...