News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը:

Այն ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա խոսքով ռազմավարությունը նախագծվել է որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից եւ հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը: Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության եւ դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել կառավարության 2019-2023 թվականներիգործունության միջոցառումների ծրագիրը, ՀՀ հակակոռուպցիան ռազմավարությունը եւ դրա իրականացման 201-2022 թթ գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի երկրորդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021-2023 թթ) եւ էլեկտրոնային հարթակի ստեղծման ու էլեկտրոնային տվյալների բազաների մատչելիության վերաբերյալ առաջնձին գործողությունների ծրագիր (2019-2023թթ):

Փոխնախարարը թվարկեց ռազմավարության մի քանի նպատակները. «Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում, էլեկտրոնային արդարադատության հարթակը դատարան դիմելու, դատարանի շրջանառությունը, եւ դատական ակտերի կատարման գործընթացների թվայնացման, էլեկտրոնային եղանակով իրականացվող արդարադատության մեր տեսլականն է: Այդ հարթակն այն ռեսուրսն է, որ հնարավորություն կտա քաղաքացիական, քրեական, վարչական ու սնանկության գործերով վարույթները թվայնացնել, կմիավորի արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերի շտեմարանները»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Հաջորդ ռազմավարական նպատակը անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է. «1991-2018 թթ ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձեւավորել փաստահավաք հանձնաժողով, որը ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, փաստահավաք մարմին: Այդ հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետեւյալ ոլորտներում՝ 1991 թվականի սեպտեմբերից տեղի ունեցած ընտրական գործընթացներ, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, ՀՀ-ում պետության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսեւորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ:

Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաեւ  դատական եւ իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակում եւ գործունեության գնահատական տալը՝ անդրադառնալով նաեւ դրանց հիման վրա կռուպցիոն սխեմաների բացահայտմանը: Հանձնաժողովըկազմված է լինելու առնվազն 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է, հնարավորություն թողնելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:

Հանձնաժողովը կազմվելու է օրենքով, այնտեղ ներգրավված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները: Այդ տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն այդ իրավախախտումների տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության ձեւերի, չափերի, դրանց անհրաժեշտության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտւթյան եւ ուղղությունների վերաբերյալ:

Նախատեսել ենք սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում:

Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների իրականացնելու մասնագիտական հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Այդ մասնագիտական հանձնաժողովի կազմավորման հարցում պետք է ապահովել քաղհասարակության, գիտակրթական հաստատությունների մասնակցությունը, անդամների գործնական անկախության, պրոֆեսիոնալիզմի, անաչառության երաշխիքներ: Հանձնաժողովի գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, իրավաբան գիտնականներից, իսկ քաղաքական ներկայացվածության առումով հանձնաժողովում պետք է ապահովել խորհրդարանական ընդդիմության պատշաճ մասնակցություն:

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում հանձնաժողովը պետք է օրինակ, անդրադառնա հետեւյալ խնդիրներին՝ ԲԴԽ որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, ԱԺ պատգամավորների ընտրության, ԱԺ մեծամասնության ձեւավորման կարգը եւ այլն:

Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակներից են թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության նպատակով նվազագույն շեմի իջեցում եւ այլն:

Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը որդեգրել է բավականին հավասարակշռված մոտեցում դատավորների բարեվարքությանը ներկայացվող խիստ պահանջների եւ դատավորներին տրամադրվող առավելությունների իմաստով; Այն մի կողմից բարձր նվիրվածության, հաշվետվողականության եւ անաչառություն է պահանջում դատավորներից, միաժամանակ ներդնելով այդ հատկանիշներին չհամապատասխանող դատավորների կարգապահական պատասխանատվության եւ լիազորությունները դադարեցնելու գործիքներ: բարեվարքության գնահատումը չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Դատավորներն անընդհատ անցնելու են նման գնահատման միջով, վարքագծի յուրաքանչյուր խախտման համար կարգապահական վարույթի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ դատավորների բարեվարքության գնահատումն իրականացվելու է ԲԴԽ-ի կողմից, հիմնարար նշանակություն ունի ԲԴԽ անդամների նկատմամբ բարձր վստահությունը: Այս համատեքստում նախատեսվում է կարգավորում, ըստ որի կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննի ԲԴԽ անդամների հայտարարագրերը եւ խախտումների դեպքում նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկի ԲԴԽ:

Օրենսդրության մեջ պետք է ամրագրել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել՝ ընդհուպ մինչեւ լիազորությունները դադարեցնել, եթե չեն կարողանում հիմնավորել սխալ հայտարարագրի ներկայացումը կամ գույքի փոփոխության օրինական եկամուտներով տեղի ունենալով հանգամանքը:

Բարեվարքության գնահատման չափանիշները պետք է կիրառվեն նաեւ դատախազական եւ քննչական մարմինների նկատմամբ:

Ռազմավարության մեջ ուղենշված են նաեւ քրեական եւ քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը: Որպես հիմնական ուղղություններ ներառված են քրեական ենթամշակույթի վերացումը այլընտրանքային պատիժների եւ խափանման միջոցների համակարգի ներդրումը:

Ռազմավարության իրականացման արժեքը 20 մլրդ դրամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ