News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2019-ի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ավստրալացի դրամատուրգ Պետեր Հանդկեին՝ «ազդեցիկ աշխատանքի համար, որում նա լեզվական հնարամտությամբ ուսումնասիրել է մարդկային փորձի շրջագիծն ու առանձնահատկությունները»: Այս մասին հայտարարել է Շվեդական ակադեմիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոբելյան կոմիտեն նշում է, որ Պետեր Հանդկեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ամենաազդեցիկ գրողներից է:

«Պետեր Հանդկեի ինքնատիպ արվեստը շեշտը դնում է բնապատկերների եւ աշխարհում նյութական ներկայության վրա, ինչը կինոն եւ գեղանկարչությունը նրա համար ոգեշնչման մեծագույն աղբյուրներ դարձրեց»,- ասվում է հայտարարության մեջ:

Հանդկեի խոսքերից են՝ «Ընկալող լինելն ամեն ինչ է»: Այդ պատճառով նրան հաջողվում է պայթյունավտանգ նշանակություն տալ նույնիսկ առօրյա ամենափոքր դետալներին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2018-ի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր է դարձել լեհ գրող Օլգա Տոկարչուկը:

Կենսագրությունը

Պետեր Հանդկեն ծնվել է 1942-ին Ավստրիայում՝ Գրիֆֆենում: Հանդկեն ժամանակակից ամենահայտնի գերմանալեզու հեղինակներից է: 1966-ից գրել է 100 աշխատություն, ներառյալ՝ պիեսներ, վեպեր, սցենարներ եւ դասականների թարգմանություններ: Ռուսերենով թողարկվել է Հանդկեի «11 մետրանոցից դարպասապահի վախը» վիպակը (1970), որը էկրանին է հայտնվել նրա ընկերոջ՝ գերմանացի Վիմ Վենդերսի շնորհիվ, ինչպես նաեւ «Տուն դանդաղ վերադարձը» տետրալոգիան (1979) եւ այլն:

1990-ական թվականներին Հանդկեին քննադատել են իր «Սերբիայի համար արդարություն» աշխատությունում Հարավսլավիայի զինված հակամարտության մեջ սերբական կողմին աջակցելու համար: Այն պատճառով, որ Հռոմի պապը հրաժարվեց խոսել բալկանյան հակամարտություններից, Հանդկեն լքեց կաթոլիկ եկեղեցին եւ ուղղափառություն ընդունեց:

Մրցանակի շնորհումը 

1901-ից Նոբելյան մրցանակ է շնորհվել 590 անգամ: Մրցանակակիրներ են դարձել 908 մարդ եւ 27 կազմակերպություն:

Մրցանակի շնորհումը տեղի կունենա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում: Դափնեկիրները մրցանակի հիմնադրի պատկերով ոսկե մեդալ եւ դիպլոմ կստանան:

Դրամական պարգեւի չափը կազմում է 9 մլն կրոն (908,2 հազար դոլար ընթացիկ փոխարժեքով): 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ