News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պաշտոնական էջից։

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի եւ Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների եւ մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։ Նրանց թվում են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վարդգես ԲԱՂՐՅԱՆԸ, «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, «Ռեֆորմիստներ» կուսակցութան նախագահ Վահան ԲԱԲԱՅԱՆԸ, ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նախկին ղեկավար Վահրամ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ՀՀ ՍԱՊԾ առաջին պետ, սանիտարական եւ բուսասանիտարական անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ Առողջություն» ՀԿ-ների կոալիցիայի ղեկավար Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր լրագրող Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆԸ, լրագրող, հրապարակախոս Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, լրագրող, վերլուծաբան Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, քաղաքական վերլուծաբան, Քաղաքական ծրագրավորման Կենտրոնի ղեկավար Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆԸ, քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, լրագրող Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, գործարար, ներդրող Վահիկ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ, քաղաքագետներ Նինա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ ՍԵՐՈԲՅԱՆԸ, իրավաբաններ Էլեն ԶԱՔԱՐՅԱՆԸ եւ Նարե ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ Հայտարարությունը ստորագրել է «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը՝ իր 21 անդամներով։ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ։

Նախորդ երկու օրերի ընթացքում հայտարարության հեղինակներին իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել ՀՀ առաջին Վարչապետ, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, իրավապաշտպան, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԸ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ՝ Ռոբերտ Քոչարյանի գործում արձանագրված մարդու իրավունքների խախտումների մասով, «Քրիստոնեական արժեհամակարգի ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ եւ այլք։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի եւ նախաձեռնության հեղինակների անունից շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ստորագրել են հայտարարությունը կամ հրապարակայնորեն սատարել դրան։

Հայտարարությունը շարունակում է բաց մնալ միանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. պետությունը պետք է փոխհատուցի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ձերբակալության համար
«Քանի որ դատարանները միշտ շեշտել են, որ կալանքը պայմանավորված է 300.1 հոդվածով․․․
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ չի դիմելու․ դատարանը կողմերի միջնորդությունները մերժեց
Դատարանը նաեւ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների եւ տուժող…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով
Այսօրվա նիստը, ինչպես եւ նախորդ մի քանի նիստերը, չկայացավ...
Այսօր կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը
Նախորդ մի քանի նիստերը տարբեր պատճառներով հետաձգվել էին...
Աննա Դանիբեկյանի «այլ տարածքը» Արցա՞խն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ…
Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մեկ շաբաթով
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ավելի վաղ դիմել են դատարանին եւ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի․․․ կ շաբաթով։
Ամենաշատ