News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները սկսել են հետաքննությունն ընդդեմ քրդամետ կուսակցության եւ կալանավորել 21 մարդու Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։

Մինչ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն աջակցություն է հայտնել գործողությանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել հարձակումը՝ հայտարարելով, որ դա «ներխուժման փորձ» է։ ԺԴԿ համանախագահ Սեզայ Թեմելին ասել է, որ գործողությունը Թուրքիայի կառավարության փորձն է՝ մոբիլիզացնելու աջակցությունը հանրային աջակցության նվազման ֆոնին։

Դատախազները սկսել են Թեմելիի եւ ԺԴԿ մյուս համանախագահի՝ Փերվին Բուլդանի հանդեպ հետաքննությունը   Սիրիայում գործողության վերաբերյալ նրանց նկատողությունների հետ կապված։ Թեմելին եւ Բուլդանը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» եւ «Թուրքիայի կառավարությանը բացահայտ վիրավորելու» մեջ։

ԺԴԿ մյուս երեք օրենսդիրները քննության տակ են համանման մեղադրանքներով։

Սիրիա ներխուժումից մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանությունները սկսեցին նաեւ 78 մարդու հետաքննությունները, որոնք քննադատել էին հարձակումը սոցիալական ցանցերում։ Հինգշաբթի 21 մարդ կալանավորվել է հարավային Մարդին նահանգում սոցցանցերում իրենց գրառումների համար։

Նրանց մեղադրել են այն բանում, որ նրանք «սադրում են հանրությանը ատելության եւ թշնամանքի» եւ «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն են իրականացնում»։

Ավելի քան 300 մարդ կալանավորվել է սոցիալական ցանցերում հրապարակումների համար, որոնցում քննադատվում է Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիսում 2018-ի հունվարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ