News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ իրավունք չուներ հրամաններ տալու, դա ավելի շատ նման է PR գործողությունների, որը բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք Վիտալի Բալասանյանը հրավիրվել է հանձնաժողով, Քոչարյանն ասաց, որ նա վաղուց զորացրվել է ՊՆ-ից, եւ պաշտոն ստացել Արցախի Հանրապետությունում միայն ապրիլյան դեպքերից հետո.

«Այսօրվա մեր հանձնաժողովի քննվելիք նյութին որեւէ առարկայական բան կամ օգտակար բան չի կարող մեզ փոխանցել, քանի որ ինքը պատասխանատվություն չի կրել այդ ժամանակվա զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։ Չնայած նա բազմիցս հայտարարել է, որ ինքը ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չունի եւ ես համոզված եմ, որ այդպես չէր կարող լինել, պաշտպանական շրջանի հրամանատարին, հրետանին հանելու, կրակ բացելու եւ այլն։ Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որ բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, եթե Վիտալի Բալասանյանը պնդի, որ ապրիլյանի վերաբերյալ մեծ տեղեկատվություն է կրում՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բնականաբար, հանձնաժողովը կքննի, եւ եթե նպատակահարմար գտնի, նրան կհրավիրի հանձնաժողով.

«Բալասանյանը եւ այն ժամանակվա հաղթանակները կերտած շատ հրամանատարներ կարող էին իրենց աջակցությունը հայտնել, ինչպես ազատամարտից շատ շատերը գնացին առաջնագիծ, շատերն օգնեցին։ Այստեղ օգնելու շատ բաներ կա։ բայց հիմա կարծես՝ մտել ենք Արցախ-Հայաստան խարդավանքների փուլ, եւ դա կարող է խանգարել այն մարդկանց, որոնք անաչառ պետք է բանակի շահերից ելնելով հանձնաժողովին տան ճիշտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն»։ 

Տպել
Ամենաշատ