News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում մահափորձ է կատարվել անվտանգության նախարարի դեմ։ Ինչպես տեղեկացնում է AFP-ը, ամուսնական զույգը հարձակվել է 72-ամյա նախարար Վիրանտոյի վրա, երբ նա դուրս էր գալիս մեքենայից։ Նա դանակի երկու հարված է ստացել որովայնին։

Կասկածյալները՝ ամուսիններ, 31-ամյա Սյահրիլ Ալամսյան եւ 21-ամյա Ֆիթրի Անդրիանան էին, տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները։ Նրանք ծայրահեղական Ջամաա Անշարութ Դաուլա (JAD) խմբավորման անդամներ են, որը պատասխանատու է անցած տարի Ինդոնեզիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սուրաբայայի եկեղեցիներում մահապարտ ահաբեկիչների կատարած պայթյունների համար։

Բացի նախարարից վիրավորվել է երեք մարդ՝ նրա երկու օգնականները եւ մեկ ոստիկան։ Բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Վիրանտոն ուղղաթիռով հասցվել է մայրաքաղաք, որտեղ նրան վիրահատել են։ Ահաբեկիչներին կալանավորել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ