News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Դոլար առնեմ դրամով». 90-ական թվականներից հայտնի այս արտահայտությունն այսօր արդեն անցյալում է: Արտարժույթի փոխանակումն իրականացվում է բանկերում կամ համապատասխան լիցենզիա ունեցող տարադրամի կետերում: Օրենքն է այդպես պահանջում:

Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը քրեորեն դատապարտելի արարք է եւ քրեական օրենսգիրքի 188.1-րդ հոդվածի համաձայն` պատկանում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվին:

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացահայտումն այս համատեքստում էր: Ժամը 16.30-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով` բաժին հրավիրեցին Բերդ քաղաքի 54-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նա օգոստոս ամսից մինչ օրս առանց լիցենզիայի զբաղվել է արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ` դոլար է փոխանակել, ռուբլին վերածել է դրամի եւ հակառակը:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ