News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


ԱԺ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անկնալում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կգա ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա ասաց, որ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել, իսկ թե ով է հրավիրված եղել Քոչարյանն ասաց. «Մարդ, որը հարստացրեց մեր տեղեկատվությունը»։

Միայն նշեց, որ հյուր է եղել ապրիլյանի ժամանակ առաջնագծում ծառայություն իրականացրած զինվոր.

«Այդ օրերին ծառայություն տարած 18 տարեկան զինվորականներին լսելն էր, որովհետեւ իրենք են հենց անմիջական առաջին հարվածը ընդունել եւ մարտի բռնվել հակառակորդի հետ։

այլ ապրումներ են առաջացնում, եւ՛ հպարտության, եւ՛ ցավի, երկուսն էլ համադրվում է եւ դա ստանում է շատ մեծ լիցք, որը մենք պիտի ծառայեցնենք հետագա նման սխալներ թույլ չտալու առումով։ Դրա համար մենք կարեւորում ենք ոչ թե այն, որ կլսենք Սերժ Սարգսյանին թե Յուրի Խաչատուրովին, այլ մեզ համար կարեւոր է լսել առաջնագծի զինվորներին, որովհետեւ իրենց ընկերները մահացել են, բայց ով էլ չի մահացել՝ ականատեսն էլ եղել այն ամբողջ գործողություններին»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիսից ավելի երկարաձգվի, Քոչարյանն ասաց.

«Մենք հիմա ամենահետաքրքիր փուլում ենք։ Եթե անհրաժեշտ լինի մենք կդիմենք ԱԺ-ին՝ ժամկետը երկարացնելու, որի իրավունքը մենք ունենք։ Մեր աշխատանքների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ մենք աշխատում ենք 6 ամսյա ժամկետում՝ ունենալ մաքսիմալ տեղեկատվություն, բայց տեղեկատվությունը հարցի մի մասն է։ Սահմանափակ փորձագետների առկայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի եզրակացությունների ամբողջ բլոկը, որոնք շատ ծավալուն են լինելու, կարողանանք տեղավորվել, եթե չկարողանանք… Դրա համար հանձնաժողով որոշեց, որ խորհրդատուների ինստիտուտ սահմանվի։ Խորհրդատուներից մեկն էլ Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու, պարզապես հիմա Սիրիա է գնացել, խնդրեց ինչ-որ ժամանակ նոր ինքը կորոշի, թե երբ գա, որ մեզ օգնի։ Չնայած խնդիրը օգնել կամ չօգնելու մեջ չէ, այդ բարձրակարգ զինվորականները մեզ միշտ պետք է կարողանան այնպիսի տեղեկատվությամբ աջակցել, որ մենք հանկարծ սխալ եզրահանգումների վրա չշեղվենք»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս խորհրդատուների ցանկում են նաեւ Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը: Եվ հանձնաժողովն էլ դիմել է ԱԱԾ, որպեսզի վերականգնվի այս անձանց գաղտնիության թույլտվության հնարավորությունը. «Մի քիչ զարմանալիորեն, որոշ փաստաթղթեր ԱԱԾ-ում կան, բայց աշխատանքում դանդաղել են, եւ արդեն պետք է պատրաստ լինեին, որ մեր հրավիրյալները կարողանային անկաշկանդ մասնակցեն մեր նիստերին։ Բայց քանի որ Վլադիմիր Հայրապետյանն էլ հանդիսանում է ՊՆ-ի խորհրդական, մյուս նիստին նրանք էլ լիարժեք մասնակցություն կունենան»։

Հարցին՝ բարձրաստիճան զինվորականները երբ պետք է գան հանձնաժողով, Քոչարյանն ասաց.

«Որեւէ մեկը, որն ունի տեղեկատվություն չի կարող հանձնաժողով չհրավիրվել։ Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով`դեռ մի բան էլ ավել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է մերժել մի հանձնաժողովի հրավեր, որը միտված է ապրիլյան դեպքերի ուսումնասիրելուն։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժելու։ Նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե «մարտի 1-ով» լքեց Հայաստանը, ապա ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի`հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովի, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով, սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք, որովհետեւ ինքը հանդիսանում էր այդ ժամանակ նախագահի առընթեր ռազմական գլխավոր տեսուչը»։

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա այդ ժամանակվա տեղակալն արդեն հրավիրվել է հանձնաժողով եւ շատ կարեւոր տեղեկատվություն է տրամադրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար...
Վիտալի Բալասանյանը չի կարող ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողով կանչվել. «Իմ քայլը»
Պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կազմակերպած մամուլի ասուլիսին...
Ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողով կկանչվի վարչապետի խորհրդականը
Արշակ Կարապետյանը կկանչվի հանձնաժողով...
Փաշինյանի հայտարարությունը ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ էր, այլ հենց տապալում. Բալասանյան
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ով է այն դատավորը, որ իմ ասածները չանի, հետո իր համախոհներով շրջափակում է դատարանները, սա ոչ թե...
Մահացել է Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի հայրը՝ ազատամարտիկ Սարո Սիմոնյանը (ֆոտո)
Սիմոնյանների բազմանդամ ընտանիքը երկար տարիներ բնակվում էր անմխիթար տանը, ընդամենը օրեր առաջ էր բարերարների միջոցներով հիմնովին վերանորոգված տունը հանձնվել ընտանիքին...
Իրավիճակն առաջնագծում. Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը…