News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ լարվածությունը թուլացնելու համար տարածաշրջանային որոշումներ են անհրաժեշտ՝ առաջ քաշելով «Չմիջամտելու եւ ագրեսիայից հրաժարվելու օրմուզյան համագործակցության դաշնագրի» գաղափարը, որը կնպաստի սպառազինությունների վերահսկմանը եւ անվտանգության ամրապնդման միջոցառումներին։ Այս մասին Զարիֆը գրել է Financial Times-ում հրապարակված իր հոդվածում։

«Սա կարեւոր պահ է մեր շրջանի համար։ Մենք տեսնում ենք լարվածության մեծացում եւ անվտանգության բացակայություն, որոնք սպառնում են դուրս գալ վերահսկողությունից եւ հանգեցնել աննկարագրելի ողբերգությունների։ Չորսուկես տարի շարունակվող Եմենի պատերազմը տարածաշրջանը կանգնեցրեց աղետի եզրին եւ հանգեցրեց Սաուդյան Արաբիայի դեմ միջոցների կիրառմանը։

Բավական երկար ժամանակ Օրմուզի նեղուցի համագործակցության մեջ անվստահություն, դժգոհություն եւ հակամարտություններ էին տիրում։ Բավական երկար էին պետությունները զինվում, ներխուժում, ռմբակոծում կամ էմբարգո սահմանում միմյանց դեմ։ Բավական երկար էին արտասահմանյան ուժերը գալիս մեր տարածաշրջան, որպեսզի տարածեն իրենց իշխանությունը, ոչ թե պաշտպանեն մեր ժողովրդին։ Եւ շատ երկար են մեր ժողովուրդները տառապել։

Մենք կարող ենք շարունակել մնալ անկայունության եւ լարվածության այս ուղու վրա եւ սպասել անհայտին։ Կամ մենք կարող ենք ընտրել քաղաքականությունը, անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը բոլորի համար։ Սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ ԳԱ-ում առաջարկել էր վերջին տարբերակը՝ հրապարակելով այն, ինչն ինքը անվանում է «Օրմուզյան խաղաղ նախաձեռնություն»։

Մենք պետք է տարբեր մակարդակներում փոխզիջման գանք Օրմուզյան խաղաղ նախաձեռնության չափորոշիչների վերաբերյալ, իսկ այնուհետեւ կոլեկտիվ կերպով սկսենք դրա իրականացումը։ Այդ իսկ պատճառով Իրանը առաջարկում է կազմակերպել փորձագետների, վերլուծական կենտրոնների, մասնավոր հատվածի, բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների եւ պետության ղեկավարների հանդիպումներ։

Այդ հանդիպումները կարող են օգնել ձեւակերպելու բոլորի համար հնարավորությունները եւ խնդիրները, ինչպիսին են էներգետիկ անվտանգությունն ու նավիգացիայի ազատությունը։ Մենք նաեւ պետք է աջակցենք սպառազինությունների եւ անվտանգության ամրապնդման վերահսկմանը, զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու ստեղծմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների կանխմանն ու լուծմանը։

Ոչինչ ավելի մեծ վստահություն չի ներշնչում, ինչպես մարդկանց եւ բիզնեսի միջեւ սերտ համագործակցությունը։ Նպատակային խմբին կարելի է հանձնարարել աջակցել համատեղ ներդրումներին եւ նավթի, գազի, էներգետիկայի, տրանզիտի ու տրանսպորտի ոլորտում ձեռնարկություններին։ Ակադեմիկոսները եւ հանրահայտ մարդիկ եւս կարող են աշխատել միասին՝ մշակութային համագործակցության, միջկրոնական երկխոսության եւ զբոսաշրջության ընդլայնման ուղղությամբ։

Գիտական համագործակցությունը կարող է ներառել գիտնականների եւ ուսանողների փոխանակում, ինչպես նաեւ համատեղ գիտատեխնիկական նախաձեռնություններ։

Մենք բոլորս վիրավորված ենք անցյալի հետ կապված։ Տարածաշրջանային մակարդակով ութ տարի ագրեսիայի ֆինանսավորումից հետո եւ 40 տարի արտասահմանցիների կողմից հարձակումների ու անջատաողականության հովանավորումից հետո Իրանը կարող է բողոքել։ Սակայն, ինչպես 800 տարի առաջ ասել է մեծ բանաստեղծ եւ մտածող Ռումին․ «Սխալ եւ ճիշտ գործողություններից բացի, կա դաշտ։ Ես քեզ այնտեղ կսպասեմ»,- գրել է Զարիֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ