News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է «ուժեղ ֆինանսական հարված հասցնել Թուրքիային եւ պատժամիջոցներ սահմանել», եթե վերջինս «կանոններով չխաղա»: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում՝ մեկնաբանելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս:

«Թուրքիան վաղուց էր ծրագրում հարձակում գործել քրդերի վրա: Նրանք անվերջ պայքարում են: Մենք զինվորականներ չունենք հարձակման շրջանում: Ես փորձում եմ վերջ դնել անվերջ պատերազմներին: Զրուցել եմ երկու կողմերի հետ: Որոշներն ասում են, որ մենք այդ շրջան տասնյակ հազարավոր զինվորներ ենք ուղարկել եւ նոր պատերազմ սկսել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Մյուսներն ասում են՝ «Հեռու մնացեք, թող քրդերն ինքնուրույն պայքարեն»: Իսկ ես ասում եմ, որ ուժեղ ֆինանսական հարված կհասցնեմ Թուրքիային եւ պատժամիջոցներ կսահմանեմ, եթե վերջինս կանոններով չխաղա»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ ուշադիր հետեւում է իրավիճակին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ