News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Փիթսբուրգի բնակչուհին ավտոմեքենայի շարժիչից տարօրինակ ձայն է լսել եւ տհաճ հոտ է զգացել։ Անսարքության պատճառը, ինչպես պարզվել է, եղել են խոտն ու ընկույզները, հայտնում է «Моя планета»-ն։

Սկյուռիկի ավարը ծածկել է ավտոմեքենայի շարժիչի կափարիչի տակ ամբողջ տարածությունը։ Հոլի Փիթչը խոստովանել է, որ մոտ մեկ ամիս չի նայել մեքենան եւ չի սպասել, որ կրծողը նման պաշար կհավաքի։ Ամերիկուհու տան բակում հունական ընկույզ է աճում։ Վերջերս պտուղները սկսել են թափվել, սակայն գետնին դրանք շատ քիչ են եղել։ Միջադեպից հետո աղջիկը գուշակել է, թե ուր է կորել ամբողջ բերքը։ Իր զուգընկերոջ հետ միասին Փիթչը հավաքել է խոտի երեւացող շերտն ու ընկույզները եւ գնացել է վարպետի մոտ։ Երբ շարժիչից հանել են պաշտպանիչ շերտը, գետնին է թափվել սկյուռիկի ձմեռվա պատկառելի պահուստը։ «Ընկույզը ցիլինդրների բլոկում սեւացել էր եւ այնպիսի հոտ ուներ կարծես տապակել էին»,- բացատրել է աղջիկը։ Դրանք ավելի քան 200-ն էին, Facebook-ի իր էջում գրել է նրա ընկերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ