News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոն հույս ունի, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կհամաձայնեն առեւտրային տարաձայնությունները հարթելու համար բանակցություններ վարել, հաղորդում է CNBC-ը:

«Հուսով եմ՝ կողմերը կնստեն եւ կխոսեն, համաձայնության կհասնեն, այդ պատճառով վերջին բանը, որը մեզ անհրաժեշտ է, առեւտրային խոչընդոտներն ու առեւտրային սահմանափակումներն են»,- ասել է Ազեվեդոն: Նրա խոսքով՝ մաքսատուրքերի սահմանումը «դոնիմոյի էֆեկտ» ունեն:

Անցած շաբաթ ԱՀԿ արբիտրներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին իրավունք են տվել մաքսատուրքեր սահմանել եվրոպական ապրանքների վրա: Հետագայում Թրամփն այդ որոշումը «լավ հաղթանակ» է անվանել:

ԵՄ-ը այլ բողոք ունի՝ ուղղված ԱՀԿ-ին, որում նշվում է, որ ամերիկյան  Boeing-ն անարդարացիորեն ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ դաշնային կառավարությունից:

ԵՄ-ը հայտարարել է, որ ցանկանում է հետագա գործողությունների շուրջ համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ՝ ավիացիայի սուբսիդավորման նոր ռեժիմի հաստատման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ