News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Ալ Քաիդա»-ի ռումբերի գլխավոր ստեղծող Իբրահիմ Ալ Ասիրիի մահը, որը երկու տարի առաջ սպանվել է Եմենում ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական գործողության ժամանակ, հայտնում է AFP-ը։

Կարծիք կա, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ասիրին ստեղծել էր այն ռումբը, որն օգտագործվել էր 2009թ․ Ծննդյան տոնին ամերիկյան ինքնաթիռը ոչնչացնելու անհաջող փորձի ժամանակ։

«Միացյալ Նահանգները կշարունակեն հետապնդել Ալ Ասիրի նման ահաբեկիչներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք այլեւս սպառնալիք չներկայացնեն մեր մեծ ազգի համար»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ։

Ասիրիի մահվան մասին 2018թ․ օգոստոսին հայտնել էին ԱՄՆ ՊՆ աղբյուրները, սակայն սա նրա մահվան առաջին պաշտոնական հաստատումն էր։

«Նա նաեւ պայթուցիկ սարք էր ստեղծել, որը նախատեսված էր 2012թ․ ուղեւորատար ինքնաթիռի դեմ օգտագործելու համար, եւ սարք, որն օգտագործվել էր Սաուդյան Արաբիայի նախկին գահաժառանգ արքայազնի դեմ մահափորձի ժամանակ»,- նշվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ