News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝  հոկտեմբերի 10-ին որոշում է կայացրել  բավարարվել դատախազության բողոքը և «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի թիկնապահին՝ Մարկոս Մարկոսյանին կալանքից գրավով ազատելու առաջին ատյանի դատարանի որոշումը  ճանաչել անթույլատրելի: Տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրուցյում հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Մարկոս Մարկոսյանը օգոստոսի 2–ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր այդ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ, դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2019թ. օգոստոսի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ  Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով:

Ավելի ուշ  Մարկոսյանի պաշտպանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որը 2019թ. սեպտեմբերի 9-ի որոշմամբ բավարարվել էր՝ գրավի չափ սահմանելով 700.000 ՀՀ դրամը:

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2019թ. սեպտեմբերի 18-ին հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որն էլ այսօրվա որոշմամբ բավարարվել է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ