News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են: Ղամիշլիի, Դրբեսիեի եւ Ռաս ուլ Այնի հրթիռակոծումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Գրոհների աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է։

Թուրքական ռազմարշավը քննադատել են Եվրամիությունը և արաբական երկրները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ի պատասխան՝ Եվրամիությանը նախազգուշացրել է, որ իրենց գործողությունը ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով «ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա»: Թուրքիայի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Եգիպտոսին՝ այդ երկրի նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:

Հայաստանը եւս դատապարտել է թուրքական ներխուժումը։ ԱԳՆ-ն հայտարարել է. «Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի գործողությունների հետեւանքով Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատեւումը վտանգված է։

Կառավարության նիստին վարչապետը, կրկնելով ԱԳՆ-ի հնչեցրած մտահոգությունները, հայտարարեց, որ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունը կշարունակվի։

Կռավարության օրակարգում նաեւ Սեւանի խնդիրն էր։ Ջրիմուռների ակտիվություն սպասվում է նաեւ հաջորդ տարի, լիճը դարձյալ գույնը կփոխի։ Շրջակա միջավայրի նախարարը վարչապետին զեկուցեց կանխատեսումների մասին։ Նիկոլ Փաշինյանը առհասարակ խոսեց Սեւանի աղտոտումների խնդրից՝ հիշելով ճանապարհ փակող եւ իրենց ոտքի տակը չմաքրող ափամերձ օբյեկտների տերերին։

1000 դրամների հիմնադրամը ընդլայնում է շահառումների ցանկը։ Հունվարի 1-ից նախատեսվում է փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 1 ու կես տարում այս պրոցեսը 19 տարով հետ են տվել եւ զինծառայողների հարազատներից խնդրեց համբերություն, որպեսզի առավել հանդարտ պայմաններում կարողանան այդ աշխատանքը կատարել։

Կառավարության շենքի առաջ կրկին ցույց էին անում զոհված զինծառայողների մայրերը՝ նրանք պահանջում էին 30-ակամ միլիոն դրամ՝ այնքան, որքան տրվել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ Ակցիայի ժամանակ հայտնվեց մի կին եւ հայտարարեց, որ այս ամենի հետևում նախկին իշխանություններն են։ Սկսվեց վեճ։

Երեւանում երեկ 29-ամյա երիտասարդ է սպանվել։ Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի: Դեպքի վայրում հայտնաբերվել են 4 հատ պարկուճ և 1 գնդակ, արնանման հետքեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, նա Երևանի բնակիչ էր՝ ծնված 1990 թվականին: Ոստիկանությունը հայտնում է, որ ձեռնարկվում են հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 584, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ։

Հայաստանում հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +26+28:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ