News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողները պարզել են երեկ՝ հոկտեմբերի 9-ին՝ ով և որ հեռախոսից է զանգել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Քութաիսյան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված, հայտնում է Shamshyan.com-ը։

Իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է կատարողների ինքնությունը։ Նրանք են՝ նշված դպրոցի աշակերտներ Ս. Ն-ն, Ն. Ղ-ն և Գ. Բ-ն։

Նրանք ներկայացվել են ոստիկանություն եւ հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով դպրոցի առաջին հարկից Գ. Բ-ն վերցրել է Ն. Ղ-ին պատկանող բջջային հեռախոսը և զանգահարել 1-02 ու հայտնել, որ դպրոցում ռումբ է տեղադրված։

Երեխաները հանձնվել են ծնողներին, փաստի առթիվ էլ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրասվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին ահազանգ էր ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Շուտով պարզվել էր, որ ահազանգը կեղծ է եղել։

Տպել
Ամենաշատ