News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները Սենատի իրենց գործընկերներից հետո օրինագիծ են պատրաստում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում նրա ռազմական գործողության հետ, ինչպես նաեւ Անկարայի համագործակցության պատճառով «ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է»: Այս մասին նշված է կոնգրեսական Լիզ Չեյնիի (հանրապետական կոնգրեսական Վայոմինգ նահանգից) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նրա ռեժիմը պետք ծանր հետեւանքների բախվեն Սիրիայի հյուսիսում մեր քուրդ դաշնակիցների վրա դաժան հարձակում գործելու պատճառով: Այս պատժամիջոցները ոչ միայն պատասխան են արյունահեղ հարձակումներին: Կոնգրեսին երկար ժամանակ մտահոգում է թուրքական ռեժիմի համագործակցությունը ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է: թե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես դաշնակցի, պետք է իրեն պահի համապատասխան ձեւով»,-  ասել է Չեյնին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախաձեռնությանն արդեն աջակցել են 25-ից ավելի հանրապետական կոնգրեսականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ