News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց՝ վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկ­տեմբերի 7-ին ՀՀ վարչական դատա­րան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ:

Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատա­րանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգ­նեն եւ դեռ ավելին՝ հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն:

Նկա­տենք, որ սա միակ հայցը չէ՝ ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավե­լին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել:

Հոկտեմբե­րին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյանը եւ կրկին պահանջում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշ­խատակազմի ղեկավարի 2019 թվա­կանի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես ան­վավերության հետեւանք, զբաղեց­րած պաշտոնին վերականգնեն, հար­կադիր պարապուրդի ամբողջ ժամա­նակահատվածի համար միջին աշ­խատավարձն էլ բռնագանձեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունը գնում է իրեն ավելի քանդելու ճանապարհով. Արսեն Բաբայան
Բոլոր գործողությունները բերելու են վերջնական արդյունքի, իսկ արդյունքն այն է լինելու, որ կառավարությունը հրաժարական է տալու, նոր կառավարություն է…
Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն. Էնֆիաջյան
Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան եւ ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով…
Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան
Արդեն երեկ իշխանության ներկայացուցիչներ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում որպես քաղաքական անձինք, սկսել են պիտակավորումներ անել…
Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Գագիկ Ծառուկյան (ֆոտոռեպորտաժ)
Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի…
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին
Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն...
«Ժողովուրդ». Գրիշա Թամրազյանի հրաժարականի հետքերով․ ինչ է սպասվում Դիանա Գալոյանին
Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման…