News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի մի խումբ հայրենակիցներ, հաջակցություն Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի, սկսել են դրամահավաք՝ նրան 2020 թվականի նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու եւ այդ ընթացքում անցկացվելիք քարոզարշավի ծախսերը հոգալու համար։ Բադասյանին աջակցում են հիմնականում «Սասնա ծռերի» համակիրները։

Ի դեպ, նմանատիպ նախաձեռնություն կա նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որի ակտիվ հեղինակ ու տարածողներից է ամերիկահայ բլոգեր Քրիստինե Հալաջյանը: «Հակառակ պարոն Բադասյանի մրցակիցներին, որոնք բոլորն էլ մաս են կազմել իշխող մաֆիոզների բանդային ու թալանել են երկիրը, եւ հիմա գողոնի մի փոքր մասը տրամադրելով իրենց քարոզարշավին՝ կարող են շատ ազդեցիկ քարոզարշավ իրականացնել։ Սա է հիմնական պատճառը, որից անհրաժեշտություն է առաջանում դիմելու աշխարհասփյուռ հայրենասեր հայերի ֆինանսական եւ լրատվական աջակցությանը»,- գրել է Հալաջյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ