News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

«Չի բացառվում, որ հենց Մայիլյանը լինի հայաստանյան իշխանությունների ցանկալի թեկնածուն, Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, «դաբրոն» հենց նրան տված լինի: Իհարկե, ոչինչ դեռ հստակ չէ, բայց հստակ է, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են «իրենց մարդն» ունենալ Արցախում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:

Արցախցիները պատահական զուգադիպություն չեն դիտարկում նաեւ այն հանգամանքը, որ արտգործնախարար Մայիլյանը Համահայկական խաղերին նախորդող ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ հարթակում հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կողքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ