News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն արտահայտվել է երկրի ներկայիս առաջնորդ Վլադիմիր Զելենսկու մամուլի մարաթոնի վերաբերյալ: Նրա արձագանքով հոլովակը հրապարակվել է Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ հոլովակում Պորոշենկոն խոսում է երեք ծրարների առակի իր մեկնության մասին, որը Ուկրաինայի ներկայիս ղեկավարը ստացել է իր նախորդից:

Հաղորդվում է, որ առաջին ուղերձում խորհուրդ էր տրվում ամեն ինչ «բարդել» նախորդի վրա, իսկ երկրորդում՝ պատասխանատվությունն իր վրա վերցնել:

Սակայն երրորդ ծրարի բովանդակության մասին Պորոշենկոն չի խոսել:

«Վլադիմիր Ալեքսանդրովիչ, երկրորդ ծրարը բացեք»,- կատակել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախկին նախագահը Զելենսկուն այս կերպ հանդիմանել է, որ նա իր նախորդներին ժամանակ շատ է հատկացրել, իսկ Պորոշենկո ազգանունը չափազանց հաճախ է արտաբերել:

Նշվում է, որ 3 ծրարների մասին օրիգինալ պատմության մեջ երկրորդ ուղերձում խորհուրդ է տրվում խոստանալ արագ եւ արդյունավետ փոփոխություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրեմլն արձագանքել է Զելենսկիի հետ հանդիպում կազմակերպելու Նազարբաեւի առաջարկին
Առանց բովանդակային օրակարգի Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումն անարդյունավետ կլիներ...
ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության մեկնաբանությունը՝ ՀՀ քաղաքացիների կողմից Ղրիմի տարածք այցի վերաբերյալ
Օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլեւ քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը...
Նազարբաեւն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը
Ղազախստանի նախկին նախագահն առաջարկել է կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը...
Ուկրաինայում պատգամավորներին աշխատավարձից կզրկեն բացակայությունների պատճառով
Նիստերի դահլիճում քվեարկությունների ավելի քան 30 տոկոսը կամ մեկ ամսվա ընթացքում իր կոմիտեի նիստերի կեսից ավելին անհարգելի պատճառով բաց թողնելու դեպքում…
Ռադայի պատգամավորը նիստի ժամանակ արտասվել է
Երբ նրա գործընկերներն անտեսել են գազատրանսպորտային համակարգի անբանդլինգի (ակտիվների բաժանում) օրինագծում իր առաջարկած ուղղումները…
Թրամփը ցանկանում է ամերիկացիներին կարդալ Զելենսկու հետ խոսակցության սղագրությունը
Թրամփը ցանկանում է ամերիկացիներին կարդալ Զելենսկու հետ հեռախոսային բանակցությունների սղագրությունը...
Ֆոտոռեպորտաժներ