News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթացող Արցախի հարեկամների համաժողովի իր ելույթում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով ինքնորոշման իրավունքին, նա նշեց. «Սա իրավունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, որպես ՄԱԿ-ի երեք նպատակներից մեկը: Իրավունք, որին չի կարելի հակադրել որեւէ միջազգային իրավունքի սկզբունք, ներառյալ եւ առաջին հերթին տարածքային ամբողջականությունը: Իրավունք, որ գերակայում է ցանկացած այլ միջազգային փաստաթղթի հանդեպ, լինի երկկողմ, թե բազմակողմ: Եթե հակասություն կա ՄԱԿ-ի կանոնդրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքի եւ որեւէ այլ միջազգային պայմանագրի դրույթի միջեւ, գործում է ինքնորոշման իրավունքը:

Մեր բոլորի պարտքն է սատարել եւ առաջնորդվել Արցախի ժողովրդի հստակ արտահայտված ինքնորոշման իրավունքով»:

Համաժողովի աջորդ թեման համագործակցությունն է. «Եթե մենք խորքային նայենք բոլոր զարգացումներին, ապա ըստ էության, այս հարցում խոչընդոտը հակաքաղաքակրթական ուժերն են: Իրականում պայքար է գնում քաղաքակրթությունների եւ հակաքաղաքակրթական ուժերի միջեւ: Այդ հակաքաղաքակրթական ուժերն անընդհատ խոչընդոտ են հանդիսանում մարդկության զարգացման համար: Պատահական չէ, որ Ցեղասպանություն վերապրած  հայ ժողովուրդը միշտ գտնվում է քաղաքակրթական ուժերի կողմը: Այսօր էլ մենք այդ երկու ուժերի բախումը տեսնում ենք Մերձավոր Արեւելքում, որտեղ իրենց բնօրրանում ոնչացվում են ավանդական, քաղաքակրթությունները, ժողովուրդներ, ազգեր, ցեղեր: Այս ամենը վկայում է այն մասին, որ երբ խոսում ենք համագործակցության մասին, Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ դա համագործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ:

Այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերով միասնական լինել, որպեսզի հնարավոր չունենան գլուխ բարձրացնել հակաքաղաքկրական ուժերը»,-իր խոսքն ամփոփեց Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ