News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։

Պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի Անդրանիկի փողոցի 130-րդ շենքի բակում զինված միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդ էր մահացել։ Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր հրազենի պարկուճներ ու գնդակ։ Հարուցվել է քրեական գործ։ Միջոցառումները շարունակվում են կասկածյալին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Լիմայում հանցավորության աճի պատճառով
Արտակարգ ռեժիմի ընթացքում կսահմանափակվեն քաղաքացիական որոշ իրավունքներ եւ ազատություններ...
Խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ստացել...
Արքայազն Էնդրյուի փաստաբաններն ասել են, որ նա պատրաստ է ատենակալների դատին
Արքայազն Էնդրյուի դատապաշտպանների հայտարարությունում մերժվում են նրան ներկայացված բոլոր մեղադրանքները...
Դիլիջանի ոստիկաններն ապօրինի հրացան ու թմրանյութ են հայտնաբերել վագոն-տնակում
Ըստ 26-ամյա երիտասարդի՝ թմրանյութն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի...
Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին
Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր...
Ընտրական հանձնաժողովի անդամի կեղծ վկայականներ՝ Լոռիում. Մարզի դատախազը ԿԸՀ-ին միջնորդագիր է հասցեագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացված գրության համաձայն՝ թեև նշված անձինք ստացել են տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու...
Ֆոտոռեպորտաժներ