News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ առաջնորդների միջազգային “BuissUp” դպրոցի մասնակիցների առջեւ: Ունկնդիրները՝ 20-30 տարեկան, տարբեր երկրներից ժամանած 70 մասնակիցներ էին:

Անդրեյ Պյատախինը երիտասարդների հետ կիսվեց իր հաջողության պատմությամբ՝ խոսելով կարիերայի եւ անձնային աճի մասին: Աշխատանքային փորձ ունենալով տարբեր քաղաքներում եւ երկրներում՝ Beeline-ի ղեկավարն ընդգծեց ինտեգրման, նոր մշակույթի ընդունման եւ դրանում աշխատելու կարողության կարեւորությունը: Նա նաեւ խոսեց այն հմտությունների մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր առաջնորդին ու հաջողակ մենեջերին:

«Մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցում ձեր հիմնական օգնականներն ու ուսուցիչներն են ձեր գործընկերները, ղեկավարներն ու ենթակաները: Ամեն օր նոր հավակնոտ նպատակներ դրեք ձեռ առաջ եւ ձգտեք հասնել դրանց` դառնալով ավելի լավը, քան երեկ: Չկան անհասանելի նպատակներ, կարեւոր է չվախենալ պարտություններից, այլ ուրախությամբ ընդունել դրանք որպես անգնահատելի փորձ, վերլուծել եւ եզրակացություններ անել: Հենց սա է հաջողության գաղտնիքը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը շնորհակալական խոսք ուղղեց պատանիներին եւ արտասահմանցի հյուրերին. «Կարեւորն այն է, որ հենց երիտասարդ սերունդն է իրականացնում այնպիսի նախագծեր, եւ դրանց մասնակից են դառնում նույն սերնդի այլ ներկայացուցիչներ: Տարբեր երկրներից երիտասարդները հավաքվել էն ստեղծագործելու եւ միասին կառուցելու իրենց պայծառ ապագան»:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչը Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամն է: Դպրոցը կապող օղակ է սկսնակների եւ արդեն կայացած, բարձրակարգ մասնագետների ու գործարարների միջեւ: Դասընթացների ու սեմինարների թեման էր «Գաղափարից դեպի իրականացում», որի շրջանակում խոսնակները WayUp ձեւաչափով շոշափեցին հետեւյալ թեմաները՝ խնդիրների հայտնաբերում, գաղափարի առաջացում, ապրանքանիշի առաջխաղացում, բիզնես պլանի ստեղծում եւ ներկայացում:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline-ի եւ Երիտասարդ առաջնորդների աջակցության հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով...
Հունիսի 6-ին՝ ժամը 01:00-07:00-ը, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը...
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս...
Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ...
ՀՌՀ-ին 2022 թվականին 1 ծրագրի իրականացման համար 325 մլն դրամ է հատկացվել
Այսպիսով, պետբյուջե է վերադարձվել 12 մլն դրամ․․․
SIOP նախագահն ուրախությամբ նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր
Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության...
Ամենաշատ