News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ցավոք, XXI դարում ունենք ՄԱԿ-ի միջազգային օր՝ նվիրված աղջիկներին, եւ Հայաստանում կանանց իրավունքների պահպանման խնդիրներ կան: Այս մասին հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական նշանակության տեսանկյունից տվյալ հարցերը ապագա սերունդների համար էական կարեւորություն ունեն:

Ապա պատգամավորն անդրադարձավ ընտրական օրենսգրքի ձեւավորման հարցին՝ հավելելով, որ այդ թեմայով քննարկումներ պետք է անցկացվեն լայն ձեւաչափով՝ այլ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

«Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որը մեզ մոտ ուղարկեց իր ներկայացուցչին»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք ակնկալում են ոչ խորհրդարանական ընդդիմության կողմից ակտիվ մասնակցություն:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ