News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտաշիսյան փողոցում` 57/12 շենքի դիմաց, ժամը 21-ի սահմաններում Mercedes մակնիշի 23 ՏԼ 872 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վարելով ավտոմեքենան, հարվածել է ծառին, արմատախիլ արել այն, եւ բախվել մեկ այլ ծառի (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ծերեթելիի հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական  գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Ըստ ականատեսների, վթարի պատճառը եղել է բաց դիտահորը, մեքենան բախվել է դիտահորին եւ կորցրել կառավարումը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ