News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեռեւս 1988-ից սկսած Ամերիկայի Հայ դատի գրասենյակները մեծ աշխատանք են իրականացրել ԱՄՆ կոնգրեսականների հետ՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, ինչպես է Արցախը միշտ անկախ եղել Ադրբեջանից եւ ինչու պետք է շարունակի անկախ մնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթացող Արցախի հարեկամների համաժողովում իր ելույթում նշեց ԱՄՆ Հայ դատի կառավարական գործերի տնօրեն Թերեզա Երեմյանը:

Նրա խոսքով, իրենց աշխատանքի արդյունքում էր նաեւ, որ ծնվեց հայտնի  907-րդ բանաձեւը, որն արգելում էր ԱՄՆ-ին որեւէ սարք, որեւէ օգնություն, որեւէ ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի որ վերջինս շրջափակել է Արցախը. «Մինչ օրս այդ բանաձեւը գործում է, եւ երբ փորձել են հանել այն, Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ արել է դա թույլ չտալու համար»:

Երեմյանի խոսքով, Հայ դատի գրասենյակների աշխատանքը մի քանի ուղղություն ունի. նախ ապահովել Արցախի անվտանգությունը իրենց երկրների իշխանությունների միջոցով, ընդլայնել իրենց երկրների հարաբերություններն Արցախի հետ, նաեւ պայքարել Ադրբեջանից եկող կեղծ տեղեկատվության դեմ:

Որպես դրական արդյունք նա հիշատակեց կոնգրեսական Շերմանի ներկայացրած փոփոխությունը, որով արգելվում է Ադրբեջանին ԱՄՆ-ից ստացած որեւէ սարքավորում օգտագործել ընդդեմ Արցախի:

«Հաջորդը կոնգրեսական Չուի առաջարկներն են, որոնք ընդունվել են. նախ, երկու կողմից դիպուկահարներին հետ քաշել, Մինսկի խմբի դիտորդներ բերել եւ երկու կողմից սարքավորումներ տեղադրել, որը կարձանագրի, թե ով է խախտել հրադադարը: Մենք մեր երկրներում, որտեղ ապրում ենք, կարող ենք չմասնակցել ընտրությունների, քվեարկությունների, իսկ Արցախում իրավիճակն այլ է»,-ասաց նա:

Երեմյանը մի օրինակ ներկայացրեց 2015 թվականին Արցախում տեղի ունեցած ընտրություններից, որի ժամանակ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել: Թերեզա Երեմյանը պատմեց, որ տեսել է մի 96 տարեկան կնոջ, որ հազիվ հազ քայլելով եկել էր քվեարկության: Երբ նրան հարցրել են, թե ինչու է այդքան մեծ դժվարությամբ եկել քվեարկելու, կինը պատասխանել է. «Ես պատերազմում կորցրել եմ երկու որդիներիս, ի՞նչ իմաստ ուներ այդ կորուստը, եթե ես չեմ օգտվելու որդիներիս տված իրավունքից»:

Եթե Լոս Անջելեսում ընտրություններին մասնակցում է ընտրողների 20 տոկոսը, լավագույն դեպքում 45 տոկոսը, Արցախում մասնակցությունը 76 տոկոսից պակաս չէ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ