News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկան կին մարզպետներ, իսկ կին նախարարներ քիչ կան՝ միայն մեկը: Այս մասին հոկտեմբերի 11-ին «Քաղաքական կյանքում կանանց մասնակցության օժանդակում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանն» առաջին կուսակցություններից մեկն էր, որն ակտիվորեն երկրի քաղաքական կյանք տարբեր ոլորտներից կանանց ներգրավեց: Պատգամավորը նաեւ խոստովանեց, որ չի կարող քննադատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գործունեությունը, «քանի որ նա միակ կին նախարարն է»:

«Ես չեմ կարող դա անել, քանի որ 2012-ից պայքարում եմ քաղաքականության մեջ կանանց ակտիվ մասնակցության համար»,- հավելեց Գրիգորյանը՝ իշխանություններին կոչ անելով ավելի շատ կանանց ներգրավել քաղաքական կյանք՝ ընդհուպ մինչեւ նրանց փոխվարչապետի պաշտոնին նշանակումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ