News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մայրը՝ 33-ամյա Հայկուհի  Խաչատրյանի դեռեւս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ինքը՝ Հայկուհի Խաչատրյանը։ Նշենք որ նորածնի մահվան դեպքից օրեր անց երիտասարդ կինը  հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ:

Հայկուհի Խաչատրյանը նշեց, որ մինչ այս պահը դեռ երեխայիս դին  չի հայտնաբերվել, որպեսզի իրենք կարողանան հանձնել հողին։

«Մեզ միայն երեխայի օրգաններն են ցույց տվել ու այդքանով մտածում են, թե պիտի սահմանափակվենք։ Ցույց են տվել թոքի կտորներ, ու ասացին՝ ձեր երեխայինն է»,–ասաց նա։

Կնոջ խոսքով՝  առողջապահության նախարարը խոստացել է մեղավորներին գտնել եւ այս մութ պատմությունը բացահայտել։

Հայկուհին պնդում է, որ պտղի մահվանից հետո ինքն անանուն զանգ է ստացել, որով իրեն հաղորդել են, որ նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել: «Խաբեություն է, ես երեխայիս դին չեմ տեսել, ինձ տեղեկացրեցին, որ ոչ մի լաբորատորիայում չկա»,- հայտարարել է մայրը:

Պերինատոլոգիայի, Մանկաբարձության եւ Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից, սակայն պնդում են, որ հիվանդանոցը պտղի մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել է դիահերձման։ Ըստ հիվանդանոցի՝  ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29–ին  Հայկուհի Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 24-ին 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, եւ նույն օրը պտուղը մահացել է:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (Բժշկական սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով: Ծննդկանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ավազակություն Սուրենավանում․ Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը
Մարտի 22-ին Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում...
Հաղթանակ զբոսայգում 2021-ին կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ