News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հաստատման ջանքերի եւ միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար»։ Ինչպես ուրբաթ հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգեւատրվել է «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար»։

Նա երկիրը ղեկավարում է 2018 թվականի ապրիլից։

1901 թվականից Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է 99 անգամ։ 19 անգամ կոմիտեն մրցանակին արժանի գործիչներ չի գտել, որոնք, ինչպես ասվում է Նոբելի կտակում, «մյուսներից ավելի շատ են արել ժողովուրդների միջեւ եղբայրության, բանակների վերացման կամ կրճատման եւ խաղաղ ֆորումների անցկացման համար»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ