News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Աշգաբադում տեղի ունեցող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստն ուղեկցվել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին «ֆաշիզմի հերոսացման» մեջ մեղադրելու փորձով։

Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անառարկելիորեն հայտարարել է, որ այդ մասին վկայում է Նժդեհի արձանի տեղադրումը Երեւանում։ Ընդ որում՝ Ալիեւը վկայակոչել է ՌԴ ԱԳՆ զեկույցը։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրականում Գարեգին Նժդեհը եղել է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարի ակտիվ մասնակիցն ու 1918 թվականին պատասխանատու է եղել հակաթուրքական ճակատի կարեւոր հատվածի համար։

Խոսելով Նժդեհի հետագա ճակատագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նա վախճանվել է Վլադիմիրի բանտում։ Այնտեղ էլ մահացել են ականավոր շատ խորհրդային գործիչներ։ «Եվ ի՞նչ, բոլորին, ովքեր կալանավորված են եղել բանտերում 1937-1953 թվականներին, համարենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա հիշեցնեմ, որ ականավոր շատ գործիչներ դատապարտվել են եւ իրենց մահկանացուն կնքել բանտում»,- հիշեցրել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ չի կարելի ենթադրությունները ներկայացնել որպես փաստեր։

«Անտեղի եմ համարում այս ձեւաչափը պատմությունը խեղաթյուրելու եւ կարեւոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելու համար։ Հայաստանը, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերանների խնդիրներին»,- ընդգծել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերջերս բարձրացվել են Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանների լրավճարները։ «Սա շատ կարեւոր որոշում է, եւ հռչակագրից, որը մենք այսօր մտադիր ենք ստորագրել, ուզում եմ առանձնացնել պարբերություններ, որոնք նախատեսում են համատեղ ջանքեր՝ ուղղված միջազգային անվտանգության ամրապնդմանն ընդդեմ բաժանարար գծերի եւ լարվածության ձեւավորման գործողությունների։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի լարվածությունը երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ չավելանա, այլ հակառակը, որոնենք փոխզիջում խաղաղության եւ վստահության համար»,- հիշեցրել է Փաշինյանը։  

Ադրբեջանի նախագահի խոսքերը նա գնահատել է որպես անհարգալից առաջին հերթին հայ ժողովրդի, ինչպես նաեւ նիստի մասնակից պետությունների ղեկավարների եւ ժողովուրդների համար, որոնց նրանք ներկայացնում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ