News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերության եւ համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը:

EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը եւ Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի եւ համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:

Շնորհավորելով եւ ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաեւ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահին, դեսպաններին եւ մյուս հյուրերին՝  Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:

«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարեւորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, եւ համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,-նշել է նախարարը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար », - ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ  գործունեության ուղղությունների վերաբերյալ:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա  դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող ծրագրերից եւ դրանց շահառուներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրբան. Վրաստանի կառավարությունը շատ ծանր պայմաններում փորձում է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը
Վրաստանը լավ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում երկրի իշխանությունը, նա շատ ծանր պայմաններում փորձում է...
Պապիկյանը և Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության…
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ որոշիչ քվեարկության արդյունքներով 65-ամյա գերմանուհին ստացել է 401 կողմ, 284...
Եվրահանձնաժողովի ղեկավարը քննադատել է Օրբանի «խաղաղեցման առաքելությունը» Մոսկվայում
Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջխաղացումը Ուկրաինայում՝ հենվելով հյուծող...
Պեսկով. ԵՄ-ն պաշտպանական միության վերածելու գաղափարը խոսում է առճակատման տրամադրվածության մասին
Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախաձեռնությունը՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական…
Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ