News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում մենք շատ ենք հպարտանում մեր ժողովրդավարության, թե որքանով ենք աջակցում ամբողջ աշխարհում ժողովրդավարական ինքնորոշմանը, բայց այսօր աշխարհը կորցնում է այդ ուշադրությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Կալիֆոռնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն:

Նա հիշեցրեց, որ Կալիֆոռնիայի Սենատում կա Հայաստան-Արցախ-Կալիֆոռնիա մշակութային եւ տնտեսական փոխհարաբերությունների հանձնաժողով. «Մենք ճանաչել ենք Արցախի ինքնիշխանությունը եւ դրանով հաստատել ենք, թե որքան կարեւոր է Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ փոխհարաբերությունների ձեւավորումը:

Մայր Թերեզան ժամանակին ասել է՝ երբ ինձ ասում են՝ իմ ջանքերը ընդամենը մի կաթիլ են օվկիանոսի մեջ, ես պատասխանում եմ՝ արդյոք այդ մեկ կաթիլը քիչ է: Ժողովրդավարությունը հենց այդ մեկ կաթիլն է, իսկ Արցախը այն մասնիկն է, որ շարունակում է աճել:

Ես պատիվ ունեմ ներկայացնել Կալիֆոռնիայի այն շրջանը, որը ճանաչել է Արցախը: Ուզում եմ ասել, որ Կալիֆոռնիան ձեզ հետ է, մենք ձեր կողքին ենք»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ