News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկախ պետությունների համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ձեւավորման համար հիմք է դարձել: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը:

Նրա խոսքով՝ այն, որ երկրների ղեկավարները ժամանակ են գտնում ԱՊՀ ձեւաչափով հավաքվելու համար, նշանակում է, որ այդ կազմակերպությունն անհրաժեշտ է ոչ միայն նրանց, այլ նաեւ բնակչությանը:

«Անկասկած, այն հույսերը, որ ԱՊՀ-ն կարող է փոխարինել ԽՍՀՄ-ին, չարդարացան՝ չնայած նրան, որ սկզբում խոսվում էր միասնական արժույթի ներդրման եւ զինված ուժերի միասնական հրամանատարական շտաբի ձեւավորման մասին եւ այլն»,- հավելեց նա: 

Փորձագետն ընդգծեց, որ ԱՊՀ-ն այսօր տարածաշրջանային կազմակերպություն է, եւ ինտեգրման մասով սահմանափակ դեր է խաղում, իսկ անդամ պետությունների հանդեպ պայմանավորվածությունները չկատարելու համար պատժամիջոցներ չեն կիրառվում։ «ԱՊՀ-ն, այնուամենայնիվ, դարձել է այն հենքը, որը հետագայում առաջ է բերել այնպիսի ավելի լուրջ կազմակերպություններ, ինչպիսին են ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը։ Այժմ մենք տեսնում ենք, որ, մասնավորապես, ԵՏՄ-ի հանդեպ շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ուզբեկստանը, եւ չի բացառվում նրա անդամակցությունը միությանը»,- ասաց Ժարիխինը։

Նա նշեց, որ իրավիճակն աշխարհում փոխվում է շատ արագ, եւ փոփոխությունները հիմնականում վերաբերում են մեծ տերություններին, որոնց ղեկավարները տիրապետում են շատ կարեւոր տեղեկատվության։ «Ռուսաստանն այս առումով ունի կարեւոր նշանակություն գործընկերների, հատկապես ինտեգրացիոն միավորումների մասնակից երկրների համար»,- ամփոփեց Վլադիմիր Ժարիխինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ