News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքները՝ բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե ԵՄ-ը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունը ներխուժում անվանի, միանգամայն անընդունելի են։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում ասել է ԵՄ ներկայացուցիչը Լյուքսեմբուրգի ընկերակցության 28 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանն ընդառաջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դա (փախստականներին որպես ԵՄ սպառնալիք) օգտագործելը բնավ ընդունելի չէ»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Եվրամիությունը շատ բան է արել, որպեսզի օգնի Թուրքիային փախստականների հարցում։ «Մենք շատ բան ենք արել, որպեսզի օգնենք Թուրքիային փախստականների հարցում։ Մենք արդեն 6 մլրդ եվրոյի 90 տոկոսը տրամադրել ենք»,- նշել է նա։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը քննադատել է Սիրիայում Անկարայի «Խաղաղության աղբյուր» տրանսսահմանային գործողությունը դատապարտելու համար։ Իր ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը սպառնացել է բացել դեպի Եվրոպա դուռը փախստականների առջեւ, եթե վերջինը գործողությունն անվանի ներխուժում։

Նման սպառնալիքով Էդողանը հանդես է եկել սեպտեմբերի 5-ին՝ ԵՄ-ին կոչ անելով աջակցել Անկարայի մտադրությունները Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է ԵՄ ծրագրի ներկայացուցիչների հետ
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ներդրման տարբեր փուլերում գտնվող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի և քրեական գործերի…
ԵՄ-ն ներկայացրել է քաղաքական գովազդի սահմանափակման ծրագրերը
Նրա խոսքով՝ մարդիկ պետք է իմանան, թե ինչու են գովազդ տեսնում․․․
ԵՄ երկրները համաձայնեցրել են ամերիկյան տեխնոհսկաների իշխանությունը սահմանափակող կանոնների հանդեպ միասնական դիրքորոշումը
Սակայն նրանք վերջնական մանրամասները պետք է համաձայնեցնեն ԵՄ օրենսդիրների հետ, որոնք առաջարկել են ավելի խիստ կանոններ եւ ավելի բարձր տուգանքներ․․․
ՀՀ ԱԳՆ․ կորոնավիրուսը դանդաղեցրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման ընթացքը
Նրա խոսքով՝ Հայաստանն իրականացնում է համաձայնագրի իր մասը․․․
Մանվելյան. Հայաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղի կողմից CEPA-ն վերանայելու հարց չի բարձրացրել
«Կա մոտեցում, որ հակամարտությունը չի լուծվել, եւ այն դեռ պետք է լուծվի...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ ԵՄ-ն շուտով կփոխի իր սահմանների հատման կանոնները Covid-ի պատճառով
«Ձմեռը շատ ծանր է լինելու...
Ամենաշատ